Նկարում Տիգրանն է։ Նա այն 100 երեխաներից մեկն է, ում արդեն հասել է իր նվերը։ «Երբ կարդացի Տիգրանի նամակը, շատ հուզվեցի։ Գրել էր, որ հայրը գերի է ընկել, եւ ինքը ոչինչ չի ուզում՝ հորից բացի։ Գրել էր՝ Ձմեռ պապ, խնդրում եմ իմ հայրիկին վերադարձրու տուն։ Նույնիսկ չգիտեինք՝ ինչ տալ Տիգրանին, որովհետեւ հասկանում էինք, որ ինքն ուրիշ ոչինչ չի ուզում։ Որոշեցինք I-Pad նվիրել։ Նայում էի Տիգրանի աչքերի մեջ, հասկանում էի, որ ինքն ուրախ է նվերը ստանալու համար, բայց չի կարողանում նույնիսկ ժպտալ»,- պատմում էր Ալեքսանդրան։
Այսօր խումբը մեկնում է Արցախ․ Ստեփանակերտում շուրջ 200 երեխա սպասում է իր նվերներին։ Վաղն արդեն երեխաները կստանան իրենց ամանորյա նվերները։ Երեխաները չպետք է զրկվեն ամանորյա հեքիաթից՝ անկախ ամեն ինչից։