Այս տարվա հունվարին Գերմանիայի Ֆրանկֆուրտի օդանավակայանից դեպի Բաքու շուրջ 4 անգամ ավելի շատ՝ 58 թռիչք է իրականացվել, քան անցյալ տարի նույն ժամանակահատվածում։ Սինգապուրից Բաքու իրականացվել է 8 թռիչք, անցյալ տարի հունվարին՝ 1։ Չինաստանի Շանհայից՝ 42 թռիչք, նախորդ տարի՝ 28։
Հարավային Կորեայի մայրաքաղաք Սեուլից դեպի Բաքու այս տարվա հունվարին իրականացվել է 15 թռիչք, նախորդ տարի հունվարին՝ 9։ Ղազախստանի Ակտաուից՝ 4 թռիչք, Չինաստանի Հոնգ Կոնգից՝ այս տարվա հունվարին՝ 26 թռիչք, նախորդ տարվա հունվարին՝ 19։ Մալազիայի Կուալա Լումպուրից՝ 7 թռիչք, Ճապոնիայի Օսակայից՝ 11 թռիչք, Իրաքի մայրաքաղաք Բաղդադից՝ 8 թռիչք, Իսրայելի մայրաքաղաք Թել Ավիվից՝ 11 թռիչք, Ղազախստանի Ատիրաուից՝ 3։
Նիդերլանդների մայրաքաղաք Ամստերդամից դեպի Բաքու այս տարվա հունվարին նախորդ տարվա հունվարի համեմատ իրականացվել է 4 անգամ ավելի շատ՝ 21 բեռնափոխադրում, իսկ Գերմանիայի Լյուքսեմբուրգ քաղաքից անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ մոտ 2,5 անգամ ավելի շատ՝ 18 թռիչք։