Ի պատասխան հունիսի 2-ին Aravot.am կայքում «Հայաստանի սպանդանոցների տեղաբաշխվածությունը ըստ մարզերի» վերտառությամբ հոդվածի, Կոտայքի մարզպետարանի Գյուղատնտեսության և բնապահպանության վարչությունը ու Կոտայքի մարզի Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Կոտայքի մարզային կենտրոնը անհրաժեշտ են համարում կարևոր մանրամասներով պարզաբանում ներկայացնել։
Հոդվածում թերի տեղեկատվություն և ոչ ճշգրիտ հղումներ են կատարված , մասնավորապես՝
✅ «Գետամեջ» ՍՊԸ-ն այժմ գործում է «թռչնաֆաբրիկա Գետամեջ 2016» ՍՊԸ անվան ներքո
✅ «Վի ԷՅՉ ԿԱ» ՍՊԸ-ին պատկանող սպանդանոցը, Աբովյանի քաղաքապետի կողմից տրված 10.02.2020թ-ի գրության պահին, գտնվել է ներքին հարդարման ավարտական և սպանդանոցային գործունեությունների էլեկտրոնային ցանկում ընդգրկվելու փուլերում:
✅ՀՀ կառավարության ֆեյսբուքյան էջում փետրվարի 8-ին հրապարակված տեսահոլովակը նկարահանվել է «ԶOՐ» ՍՊԸ-ում , որը ծառայություն է մատուցում և գտնվում է Մայակովսկի-Ձորաղբյուր ճանապարհի սկզբնամասում , այլ ոչ թե «Կոչոն» ՍՊԸ-ում, որը իրականացնում է սեփական ֆերմայի կենդանիների մորթ և գտնվում է «Կոտայք» գարեջրի գործարանի հարևանությամբ :
Ինչ վերաբերվում է սպանդանոցների անհրաժեշտ քանակին, ապա այս պահին Կոտայքի մարզում գործող սպանդանոցներն իրենց հզորությամբ ունակ են ապահովել մորթի անհրաժեշտ ծավալը:
ՀՀ Կառավարության որոշման համաձայն, 2020 թվականի հուլիսի 1-ից մորթը բացառապես սպանդանոցներում կիրականացվի։ Մարզում կան երկու կազմակերպություններ, որտեղ դեռ նախապատրաստական աշխատանքներ են տարվում․ դրանք կգործեն հուլիսի 1-ից հետո։
✅ Հավելենք նաև, որ մարզին անհրաժեշտ է 3 շարժական սպանդանոց,որոնք հնարավորություն կտան առավել արդյունավետորեն կազմակերպել հեռագնա արոտների կենդանիների սպանդանոցային մորթը։
Կից ներկայացնում ենք այս պահի դրությամբ Կոտայքի մարզում գործող սպանդանոցների ցանկը․